Հա

Մարզական

09/05/2019 - 10:10

Եւրոպական մամուլը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարեանի՝ «Արսենալ»-ից հեռանալու տարբերակը

Եւրոպական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի՝ Լոնդոնի «Արսենալ»-ից հեռանալու տարբերակը:

«alikonline.ir» - Եւրոպական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի՝ Լոնդոնի «Արսենալ»-ից հեռանալու տարբերակը: Գրում է «News.am»-ը:

«Goal.com»-ի եւ «TalkSport»-ի համաձայն՝ 30-ամեայ ֆուտբոլիստն ամռանը կը հեռանայ անգլիական ակումբից:

«The Sun»-ը գրում է, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մտադիր է բաժանւել Հենրիխ Մխիթարեանից ու Մեսութ Օզիլից:

Աւելի վաղ Մխիթարեանի գործակալ Մինօ Ռայոլան նշել էր, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն հետաքրքրւած է հայ կիսապաշտպանին վերադարձնելու տարբերակով:

Հենրիխ Մխիթարեանը 2018-ի յունւարին է միացել «Արսենալ»-ին, որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսւած է մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի յուլիսից խաղում էր «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում, որի կազմում անցկացրել է 39  հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում Մխիթարեանը հանդէս է եկել նաեւ Երեւանի «Փիւնիկ»-ում (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգ»-ում (2009-2010), Դոնեցկի «Շախտեոր»-ում (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիա»-ում (2013-2016):

Անգլիայի ընթացիկ առաջնութիւնում հայ կիսապաշտպանը մասնկացել է 23 հանդիպման, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։