Հա

Մարզական

11/05/2019 - 16:00

Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում բացումը կատարւեց հայոց դպրոցների ծնողների բասկետբոլի ու ֆուտբոլի մրցաշարերի

Բացումը կատարւեց «Սիփան» միութեան մարզական բաժանմունքի նախաձեռնած հայոց դպրոցների աշակերտութեան ծնողների բասկետբոլի ու ֆուտբոլի մրցաշարերի:

«ԱԼԻՔ» - Բացումը կատարւեց «Սիփան» միութեան մարզական բաժանմունքի նախաձեռնած հայոց դպրոցների աշակերտութեան ծնողների բասկետբոլի ու ֆուտբոլի մրցաշարերի:

Հինգշաբթի, մայիսի 9-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում տեղի ունեցաւ, արդէն իսկ աւանդոյթ դարձած, հերթական «Հայրիկների մրցաշարի» բացման հանդիսութեանը: Մրցաշարի այս շրջանը նւիրւած է վաստակաշատ մարզիկ, հանրայայտ ֆուտբոլիստ Մարգար Ներսիսեանին:

Բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցում էին Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, ՊԺ-ի եւ ԿԽ-ի ներկայացուցիչներ, Իրանի Բասկետբոլի ֆեդերացիայի պատասխանատուներից Օդետ Աղաջանեանը, ինչպէս նաեւ հանրայայտ իրանահայ ֆուտբոլիստներ ու մարզիկներ յագեցած էր գեղարւեստական ու մարզական ելոյթներով:

Հանդիսութեան առիթով իր օրհնանքի խօսքը փոխանցեց Սրբազան Հայրը: Ընթացքում Սրբազան Հօր ձեռամբ «Սիփան» միութեան կողմից պատրաստւած յուշանւէրը յանձնւեց Մարգար Ներսիսեանին, որին յաջորդեց «Արարատ» եւ «Սիփան» թիմերի պատանի ֆուտբոլիստների ընկերական հանդիպումը:

Յիշեցնենք, որ մրցաշարը տեւելու է 9 աշխատանքային շաբաթ՝ միայն ուրբաթ օրերը: Խաղերի պատասխանատուի համաձայն՝ ֆուտբոլի մրցումների համար, ինչի երկրորդ շրջանն է իրականացւում, մասնակցութեան յայտ է ներկայացրել 7 դպրոց եւ բասկետբոլի դէպքում յանձնախումբը բաւարարւել է չորս դպրոցի ներկայութիւն: Յիշեցնենք, որ սա արդէն բասկետբոլի նման մրցաշարի 7-րդ շրջանն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։