Հա

Մարզական

13/05/2019 - 08:00

Ունաի Էմերի. Հնարաւոր ամէն բան կանենք, որպէսզի Բաքու մեկնենք Մխիթարեանի հետ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասնակցութեան հարցին ֆուտբոլի Եւրոպայի լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենայ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում:

«alikonline.ir» - Լոնդոնի «Արսենալ»-ի գլխաւոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասնակցութեան հարցին ֆուտբոլի Եւրոպայի լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենայ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում: Տեղեկացնում է «News.am»-ը:

«Դա քաղաքական հարց է, բայց ես լաւ չգիտեմ, թէ որն է պատճառը: Սակայն մենք ցանկանում ենք խաղալ Մխիթարեանի հետ: Այսօր նա շատ լաւ աշխատեց, եւ մենք պատրաստ ենք անել հնարաւոր ամէն բան, որպէսզի խաղանք նրա հետ: Ես չգիտեմ քաղաքական խնդրի լուծման հաւանականութիւնը:

Իսկապէս, ես չգիտեմ, թէ ինչ խնդիր կայ 2 երկրների միջեւ, բայց հնարաւոր ամէն բան կանենք, որպէսզի Մխիթարեանի հետ լինենք այնտեղ: Դա սպորտային խնդիր չէ, եւ կախւած չէ ինձանից: Ես չգիտեմ, թէ ինչպէս պէտք է լուծւի այդ հարցը»,- իսպանացի մասնագէտի խօսքը մէջբերում է «Արսենալ»-ի կայքը:

Յիշեցնենք, որ Եւրոպայի լիգայի եզրափակիչում «Արսենալ»-ը խաղալու է Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Հենրիխ Մխիթարեանը 2017-ին Եւրոպայի լիգայի գաւաթակիր դարձել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ:

Աւելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լէյլա Աբդուլաեւան վստահեցրել էր, որ Հենրիխ Մխիթարեանը Եւրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցութեան հետ կապւած խնդիրներ չի ունենայ։

«Բաքւում անցկացւել են բազմաթիւ մրցումներ, որոնց մասնակցել են հայ մարզիկներ։ Սպորտը քաղաքականութիւնից դուրս է»,- ասել էր Աբդուլաեւան:

Մայիսի 10-ին ՈՒԵՖԱ-ն եւս յայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարեանին ոչինչ չի սպառնում Ադրբեջանում Եւրոպայի լիգայի եզրափակիչի ժամանակ։

«Մենք երաշխիքներ ենք պահանջել, որ Մխիթարեանը ոչ մի խնդիր չի ունենայ։ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ Մխիթարեանը Ադրբեջան մուտքի եւ Բաքւում կեցութեան հետ կապւած ոչ մի խնդիր չի ունենայ, կը ձեռնարկւեն անվտանգութեան համար բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշւում է ՈՒԵՖԱ-ի յայտարարութիւնում։

Մխիթարեանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։