Հա

Մարզական

13/05/2019 - 10:10

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ բասկետբոլի ընկերական մրցումներ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ ուրբաթ, 10 մայիսի 2019 թ.-ին «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ բասկետբոլի ընկերական մրցումներ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին:

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ ուրբաթ, 10 մայիսի 2019 թ.-ին «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ բասկետբոլի ընկերական մրցումներ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին, մասնակցութեամբ՝

Հ. Մ. «Սիփան» միութեան,

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան,

Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի,

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան բասկետբոլի խմբերի:

Ներկայ էին Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միութեան ընկերները, ծնողներն ու քաջալերող հանդիսատեսը:

Խաղերը սկսեց ժամը 16-ին եւ աւարտւեց ժամը 22-ին: Խաղերի արդիւնքները ըստ հետեւեալի են՝

Օրիորդաց բաժնում յաղթեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը

Տղայոց երիտասարդ բաժնում յաղթեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւը

Տղայոց երէցների բաժնում յաղթեց Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրը:

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, հպարտ ենք, որ միասնաբար աշխատեցինք եւ շնորհաւորում ենք յաղթող խմբերին։

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։