Հա

Մարզական

15/05/2019 - 10:30

Իրանի ազգային հաւաքականը կը գլխաւորի Մարկ Վիլմոտսը. Նա արդէն Թեհրանում է

Յայտնի է Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նոր մարզիչի անունը: Նա բելգիացի ճանաչւած մասնագէտ Մարկ Վիլմոտսն է:

«alikonline.ir» - Յայտնի է Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նոր մարզիչի անունը: Նա բելգիացի ճանաչւած մասնագէտ Մարկ Վիլմոտսն է:

Բելգիացի 50-ամեայ մասնագէտն այսօր՝ վաղ առաւօտեան Թեհրան է ժամանել: Նախատեսւում է, որ Վիլմոտսի եւ նրա օգնականների հետ պայմանագիրը կը ստորագրւի այսօր, որից յետոյ նա պաշտօնապէս կը գլխաւորի Իրանի ազգային հաւաքականը:

Նշենք, որ իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Մարկ Վիլմոտսը հանդէս է եկել բելգիական «Մեխելէն» եւ «Ստանդարդ Լիէժ», գերմանական «Շալկէ-04» եւ ֆրանսիական «Բորդօ» ակումբներում: 1990-2002 թթ. նա 70 անգամ հանդէս է եկել Բելիգիայի ազգային հաւաքականի կազմում:

2012-2016 թթ. գլխաւորել է Բելգիայի ազգային հաւաքականը, իսկ 2017 թւականին Փղոսկորի Ափի (Կոդ դ՛Իվուար) ազգային հաւաքականը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։