Հա

Մարզական

16/05/2019 - 08:20

Զիդանը յեղափոխութիւն է սկսում․ «Ռէալ»-ը թիմ է փնտրում 13 ֆուտբոլիստի համար

Մադրիդի «Ռէալ»-ի գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ փոփոխութիւններ կատարել թիմի կազմում։

«alikonline.ir» - Մադրիդի «Ռէալ»-ի գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ փոփոխութիւններ կատարել թիմի կազմում։ Տեղեկացնում է «Armsport.am»-ը:

«Marca»-ն հաղորդում է, որ ֆրանսիացի մասնագէտը որոշել է հրաժարւել միանգամից 13 ֆուտբոլիստի ծառայութիւններից։ Այս ֆուտբոլիստները տեղ չունեն Զիդանի՝ նոր մրցաշրջանի ծրագրերում, եւ ակումբն արդէն զբաղւում է նրանց համար թիմեր փնտրելով։

Զիդանի «սեւ ցուցակում» են յայտնւել հետեւեալ ֆուտբոլիստները․

Կէյլոր Նաւաս, Սերխիօ Ռեգիլօն, Խեսուս Վալիեխօ, Թէօ Էռնանդես, Դանի Սեբալեոս, Խամես Ռոդրիգես, Մարտին Էդեգոր, Մարկոս Լեորենտէ, Մատէօ Կովաչիչ, Օսկար Ռոդրիգես, Գարէթ Բէյլ, Բորխա Մայորալ, Ռաուլ Դէ Թոմաս։ Այս ֆուտբոլիստներից որոշները 2018-19 թթ․ մրցաշրջանը վարձակալութեամբ անցկացրել են այլ ակումբներում։

Բացի այդ հաղորդւում է, որ Զիդանը կասկածներ ունի Իսկոյին, Բրաիմ Դիասին, Մարիանոյին եւ Լուկաս Վասկեսին թիմում պահելու հարցում։

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Զինեդին Զիդանը «Ռէալ» վերադառնալուց առաջ ակումբի նախագահ Ֆլորենտինօ Պերեսի առաջ պայման էր դրել, որ լիակատար ազատութիւն է ունենալու տրանսֆերային հարցերում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։