Հա

Մարզական

21/05/2019 - 10:20

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն ուղերձ է յղել Հենրիխ Մխիթարեանին

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադէն վստահեցրել է, որ անձամբ է երաշխաւորում Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի անվտանգութիւնը մայիսի 29-ին Բաքւում կայանալիք Եւրոպա լիգայի խաղարկութեան «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպման ժամանակ:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադէն վստահեցրել է, որ անձամբ է երաշխաւորում Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի անվտանգութիւնը մայիսի 29-ին Բաքւում կայանալիք Եւրոպա լիգայի խաղարկութեան «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպման ժամանակ: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ յայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ուրախ կը լինէի, եթէ Մխիթարեանն անձամբ խօսէր ինձ հետ: Եթէ մեր նպատակը լինէր նրա շուրջ քաղաքական խաղեր խաղալը, դա այլ հարց է, բայց Հենրիխին վճարում են որպէս ֆուտբոլիստի, ոչ թէ որպէս քաղաքական գործչի, ուստի եկէք մի կողմ թողնենք մնացած բոլոր հարցերը:

Ես ուղերձ ունեմ Մխիթարեանին: Այն այսպիսին է. դու ֆուտբոլիստ ես, ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ, արի Բաքու, մենք կապահովենք քո անվտանգութիւնը: Բայց եթէ ցանկանում ես այս թեմայի շուրջ «խաղեր» խաղալ, ապա դա այլ պատմութիւն է: Ես երաշխաւորում եմ, որ ամէն բան կարւի` իւրաքանչիւր երկրպագուի, ֆուտբոլիստի եւ խաղին ներկայ բոլոր մարդկանց անվտանգութիւնն ապահովելու համար»,- ասել է Թաղիզադէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։