Հա

Մարզական

22/05/2019 - 08:45

Մխիթարեանը չի մեկնի Բաքու

Հայաստանի հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը չի մասնակցի Բաքւում կայանալիք ԵԼ եզրափակիչին:

«alikonline.ir»- Հայաստանի հաւաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը չի մասնակցի Բաքւում կայանալիք ԵԼ եզրափակիչին.  տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Արսենալ»-ի պաշտօնական կայքը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս ասւում է.  «Մենք հիասթափւած ենք, որ  Մխիթարեանը թիմի հետ չի մեկնի Բաքու: Ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպէսզի Հենրիխը լինի թիմի կազմում, սակայն ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հետ քննարկումներից յետոյ եկանք կոլեկտիւ համաձայնութեան, որը նա չի մեկնի թիմի հետ: Մենք նամակ ենք գրել ՈՒԵՖԱ-ին՝ յայտնելով խորին մտահոգութիւն ստեղծւած իրավիճակի վերաբերեալ: Մխիթարեանի բացակայութիւնը մեծ կորուստ է թիմի համար»,- ասւում է յայտարարութեան մէջ: 

Յիշեցնենք, որ աւելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լէյլա Աբդուլաեւան վստահեցրել էր, թէ Հենրիխ Մխիթարեանը Եւրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցութեան հետ կապւած խնդիրներ չի ունենայ։

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։