Հա

Մարզական

02/06/2019 - 08:00

Մեսսին՝ Չեմպիոնների լիգայի լաւագոյն ռմբարկու

Չեմպիոնների լիգայի աւարտւած մրցաշրջանի լաւագոյն ռմբարկուն «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին է, որը 10 խաղում խփել է 12 գոլ (1-ը` 11 մետրանոցից)։

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայի աւարտւած մրցաշրջանի լաւագոյն ռմբարկուն «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին է, որը 10 խաղում խփել է 12 գոլ (1-ը` 11 մետրանոցից)։ Երկրորդ տեղում է Ամստերդամի «Այաքս»-ի սերբ յարձակւող Դուշան Տադիչը։ Նա 18 խաղում (6 խաղ՝ որակաւորման փուլում) խփել է 9 գոլ։ Տեղեկացնում է «News.am»-ը:

Լաւագոյն եռեակը եզրափակեց Միւնխէնի «Բաւարիա»-ի լեհ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 8 գոլ է խփել 8 խաղում։

Թուրինի «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն 9 խաղում աչքի է ընկել 6 անգամ եւ 5-7-րդ տեղերը բաժանել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի յարձակւող Սերխիօ Ագուերոյի եւ պորտուգալական «Պորտու»-ի եւ Մալիի հաւաքականի յարձակւող Մուսա Մարեգայի հետ։

Չեմպիոնների լիգայի 6-ակի գաւաթակիր դարձաւ «Լիւերպուլ»-ը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։