Հա

Մարզական

03/06/2019 - 08:30

Վոլէյբոլի Ազգերի լիգա. Իրանի յաղթական հեթ-տրիկը. Իրան-Գերմանիա՝ 3:0

Իրանի վոլէյբոլի ազգային հաւաքականը երրորդ անընդմէջ յաղթանակը տարաւ 2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում:

«alikonline.ir» - Իրանի վոլէյբոլի ազգային հաւաքականը երրորդ անընդմէջ յաղթանակը տարաւ 2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում:

Մրցաշարի առաջին շաբաթւայ վերջին՝ երրորդ տուրում, Իրանի ազգային հաւաքականը երէկ՝ յունիսի 2-ին ուժերը չափեց Գերմանիայի հաւաքականի դէմ պայքարում: Իրանի «երկնաքերեր»-ը ոչ մի շանս չտւեցին մրցակցին: Նրանք յաղթեցին 3:0 (30:28, 29:27, 25:20) հաշւով:

Այս յաղթանակի, ինչպէս նաեւ յաւելեալ ցուցանիշերի շնորհիւ Իրանը բարձրացաւ մրցաշարային աղիւսակի առաջին հորիզոնական: Իրանից բացի, երեքական յաղթանակ են տարել Ֆրանսիայի եւ Բրազիլիայի հաւաքականները եւս:

Մրցաշարի երկրորդ շաբաթւայ հանդիպումների մեկնարկը կը տրւի յունիսի 7-ին: Իրանի ազգային հաւաքականը Չինաստանից կը մեկնի Ճապոնիա, ուր յունիսի 7-ին կը հանդիպի Բրազիլիայի հաւաքկանի հետ, յունիսի 8-ին՝ Արգենտինայի ընտրանու հետ, իսկ յունիսի 9-ին՝ Ճապոնիայի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։