Հա

Մարզական

03/06/2019 - 09:00

Պատմական դուբլ. «Փերսփոլիս»-ը՝ Իրանի գաւաթակիր

Իրանի ֆուտբոլի գործող չեմպիոն «Փերսփոլիս»-ը տիրացաւ նաեւ գաւաթին, դառնալով պատմական դուբլի հեղինակ:

«alikonline.ir» - Իրանի ֆուտբոլի գործող չեմպիոն «Փերսփոլիս»-ը տիրացաւ նաեւ գաւաթին, դառնալով պատմական դուբլի հեղինակ:

Երէկ՝ յունիսի 2-ին Ահւազի «Ֆուլադ արենա» ստադիոնում տեղի ունեցաւ Իրանի գաւաթի եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան «Փերսփոլիս»-ն ու գաւաթի խաղարկութեան իրական սենսացիան՝ երկրորդ լիգայում հանդէս եկող Ռաշտի «Դամաշ»-ը:

Շտապենք նշել, որ գաւաթի եզրափակիչը, իրանական ֆուտբոլի վերջին տարիների ամենասկանդալային հանդիպումներից մէկն էր: Այն աչքի ընկաւ հանդիպման մեկնարկից առաջ ստադիոնում ծաւալւած աննկարագրելի միջադէպերով, որոնց պատճառով էլ հանդիպման մեկնարկը տրւեց կէսգիշերից կէս ժամ առաջ՝ նախատեսւածից աւելի քան 2 ժամ ուշացումով: Բանն այն էր, որ հանդիպման կազմակերպիչների անկազմակերպ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունէութեան պատճառով, ստադիոնի տրիբունաներն ամբողջովին զբաղեցրել էին Իրանի ամենասիրւած թիմի «Փերսփոլիս»-ի երկրպագուները, ինչի արդիւնքում էլ Ռաշտից Ահւազ ժամանած «Դամաշ»-ի փոքրաթիւ երկրպագուներին չէր յաջողւել ստադիոն մուտք գործել:

Երկար քաշքշուկներից յետոյ, մեկնարկած հանդիպումն աչքի չնկաւ դիտարժանութեամբ: «Փերսփոլիս»-ը յաղթեց նւազագոյն՝ 1:0 հաշւով: Հանդիպման միակ գնդակը 22-րդ րոպէին, տուգանային գեղեցիկ հարւածով խփեց Ալի Ալիփուրը:

Այսպիսով մայրաքաղաքի «Կարմիրներ»-ը դարձան պատմական դուբլի հեղինակ: «Փերսփոլիս»-ն Իրանի միակ ակումբն է, որին յաջողւել է 2 անգամ դառնալ դուբլի հեղինակ: Առաջինը 1998-99 մրցաշրջանում էր:

Նշենք, որ «Փերսփոլիս»-ից բացի, չեմպիոնական դուբլ ձեւակերպել յաջողւել է միայն «Սայփա»-ին՝ 1993-94 մրցաշրջանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։