Հա

Մարզական

03/06/2019 - 08:10

ՉԼ․ 10 լաւագոյն գոլերից 5-ը «Բարսելոնա»-ի կատարմամբ է, լաւագոյնը՝ Ռոնալդուի

ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբն ընտրել է Չեմպիոնների լիգայի աւարտւած մրցաշրջանի լաւագոյն գոլերի տասնեակը։

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդների խումբն ընտրել է Չեմպիոնների լիգայի աւարտւած մրցաշրջանի լաւագոյն գոլերի տասնեակը (տեսանիւթ)։ Տեղեկացնում է «News.am»-ը:

5-ը «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների կատարմամբ է։ Լաւագոյնն է ճանաչւել Թուրինի «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի դարպասը։ Երկրորդ տեղում է «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիի գոլը «Լիւերպուլ»-ի հետ կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Եռեակը եզրափակել է «Լիւերպուլ»-ի սենեգալցի յարձակւող Սադիօ Մանէն՝ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բաւարիա»-ին խփած գոլով։

Տասնեակում են նաեւ «Բարսելոնա»-ի խաղացողներ, խորւաթ Իւան Ռակիտիչը, ֆրանսիացի Ուսման Դեմբելէն, բրազիլացի Ֆիլիպէ Կոուտինեօն, ուրուգւայցի Լուիս Սուարեսը, «Մանչեսթեր Սիթի»-ն ներկայացնող գերմանացի Լէրոյ Սանէն եւ անգլիացի Ռահիմ Ստերլինգը, ՊՍԺ-ի ֆրանսիացի խաղացող Կիլիան Մբապէն։

Տեխնիկական դիտորդների թւում է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրէն, իսպանացի Խինէս Մելենդէսը։ Նրանից բացի, ընտրութիւնը կատարել են Թոմաս Շաաֆը (Գերմանիա), Պետեր Ռուդբեկը (Դանիա), Դեւիդ Մոյեսը (Շոտլանդիա), Ռաուլ Գոնսալէսը (Իսպանիա), Պեկի Բոնէրը (Իռլանդիա), Մայքլ Օ՝Նիլը (Հիւսիսային Իռլանդիա), Գարէթ Սաութգէյթը (Անգլիա), Ռոբերտօ Մարտինէսը (Իսպանիա)։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։