Հա

Մարզական

03/06/2019 - 10:30

Սպանդարեան համայնքում վերաբացւած ֆուտբոլի մարզադաշտը կրում է Հենրիխ Մխիթարեանի հօր` Համլետ Մխիթարեանի անունը

Շիրակի մարզի Սպանդարեան համայնքում յունիսի 2-ին բացւեց Հայաստանի հաւաքականի աւագ` Հենրիխ Մխիթարեանիօհ»ր` «Արարատ» ֆուտբոլային թիմի յարձակւող Համլետ Մխիթարեանի անւամբ ֆուտբոլային մարզադաշտ:

«alikonline.ir» - Շիրակի մարզի Սպանդարեան համայնքում յունիսի 2-ին բացւեց Հայաստանի հաւաքականի աւագ` Հենրիխ Մխիթարեանիօհ»ր` «Արարատ» ֆուտբոլային թիմի յարձակւող Համլետ Մխիթարեանի անւամբ ֆուտբոլային մարզադաշտ: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Լրագրողների հետ զրոյցում Սպանդարեան համայնքի ղեկավար Աւետիք Մխիթարեանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Սամուէլ Ֆարմանեանի աջակցութեամբ է բացւել մարզադաշտը, որի համար ներդրւել է 37 մլն. ՀՀ դրամ: «Աշխատանքները սկսել են իրականացւել 2017 թւականից: Մարզադաշտը կառուցւել է դեռ 1980-ական թւականներին»,- նշեց համայնքապետը: Նրա խօսքով` այն ժամանակւանից ի վեր ցանկապատն ամբողջութեամբ քայքայւել էր, սակայն այժմ այն վերականգնել են: Այժմ մարզադաշտի կողքին կառուցւել է նաեւ հանդերձարան, որտեղ առկայ են բոլոր յարմարութիւնները:

Մարզադաշտի բացմանը ներկայ էին համայնքի բնակիչները, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսեանը, Հայաստանի հաւաքականի աւագ եւ գլխաւոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը` քրոջ` Մոնիկա Մխիթարեանի եւ մօր` Մարինա Թաշչեանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Սամուէլ Ֆարմանեանը:

Հենրիխ Մխիթարեանի ժամանելուն պէս Սպանդարեան համայնքի բոլոր երեխաները դիմաւորեցին նրան «Հենօ, Հենօ, Հենօ» վանկարկումներով:

«Շնորհակալ եմ, որ հօրս յիշատակը վառ էք պահում, եւ այս պահին էմոցիաներս շատ են, մի փոքր էլ յուզւած եմ: Յոյս ունեմ, որ այստեղ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներ կը լինեն»,- ասաց Մխիթարեանը:

Շիրակի Մարզպետը վստահութիւն յայտնեց, որ այս մարզադաշտի բացումից յետոյ Սպանդարեանից անւանի ֆուտբոլիստների մասին դեռ կը լսի: Բացման հանդիսաւոր արարողութեանը յաջորդեց ֆուտբոլային հանդիպում Սպանդարեանի «Սիփան» ակումբի եւ Հայաստանի մարզական լրագրողների հաւաքականի միջեւ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։