Հա

Մարզական

08/06/2019 - 08:00

Վոլէյբոլի Ազգերի լիգա. Առաջին պարտութիւնը՝ երեք յաղթանակից յետոյ. Իրան-Բրազիլիա՝ 2:3

Իրանի վոլէյբոլի ազգային հաւաքականն առաջին պարտութիւնը կրեց 2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում:

«alikonline.ir» - Իրանի վոլէյբոլի ազգային հաւաքականն առաջին պարտութիւնը կրեց 2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում:

Երէկ՝ յունիսի 7-ին մեկնրակեց վոլէյբոլի Ազգերի լիգայի այս մրցաշրջանի երկրորդ շաբաթը: Երկրորդ շաբաթւայ առաջին տուրում, Տոկիոյում Իրանի ազգային հաւաքականն ուժերը չափեց Բրազիլիայի ընտրանու դէմ պայքարում:

Դիտարժան, լարւած եւ մառաթոնատիպ այս հանդիպումն աւարտւեց բրազիլացիների յաղթանակով՝ 2:3 (25:23, 16:25, 25:21, 31:33, 10:15) հաշւով: Այսպիսով, երեք անընդմէջ յաղթանակից յետոյ, Իրանի հաւաքականը կրեց իր առաջին պարտութիւնը, որի արդիւնքում, մրցաշարային աղիւսակում զիջեց առաջատարի իր դիրքը: Մեր ընտրանին ներկայ դրութեամբ Կանադայի, Իտալիայի եւ Ռուսաստանի հաւաքականների հետ կիսում է 3-6-րդ հորիզոնականները: Յաւելեալ ցուցանիշերի շնորհիւ Իրանը հանգրւանել է 3-րդ հորիզոնականում: Ֆրանսիայի եւ Բրազիլիայի հաւաքականները 4-ական յաղթանակով զբաղեցնում են առաջին եւ երկրորդ հորիզոնականները:

Մեր հաւաքականն այսօր՝ յունիսի 8-ին կը մրցի Արգենտինայի ընտրանու հետ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։