Հա

Մարզական

09/06/2019 - 08:50

«CONIFA-EURO-2019. Բրոնզէ մեդալը բաժին հասաւ Աբխազիային

Արցախում եզրագծին է մօտենում ֆուտբոլի չճանաչւած երկրների Եւրոպայի առաջնութիւնը՝ «CONIFA-EURO-2019»-ը:

«alikonline.ir» - Արցախում եզրագծին է մօտենում ֆուտբոլի չճանաչւած երկրների Եվւրոպայի առաջնութիւնը՝ «CONIFA-EURO-2019»-ը:

Երէկ՝ յունիսի 8-ին, Արցախի հաւաքականը 5-րդ տեղի համար մրցախաղում մրցեց Պադանիայի հետ եւ յաղթեց 2:0 հաշւով:

3-րդ տեղի համար պայքարում մրցեցին Աբխազիայի եւ Չամերիայի հաւաքականները: Հանդիպման հիմնական եւ լարացուցիչ ժամանկներում գրանցւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշիւը: Յետ խաղային 11 մետրանոց հարւածներում Աբխազիայի ընտարնին յաղթեց 5:4 հաշւով եւ նւաճեց բրոնզէ մեդալ:

Այսօր՝ յունիսի 9-ին կը կայանայ եզրափակիչ հանդիպումը: Չեմպիոնի կոչման համար կը մրցեն Արեւմտեան Հայաստանի եւ Հարաւային Օսիայի թիմերը:

Նշենք, որ «CONIFA»-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառւած ֆուտբոլի, ֆուտզալի եւ լողափնեայ ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմինն է, որը հիմնադրւել է 2013 թւականին: Կազմակերպութիւնը ներառում է 54 ֆեդերացիաներ: «CONIFA»-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկւած ֆեդերացիաներին, խաղացողներին հնարաւորութիւն տալ դրսեւորել իրենց կարողութիւնները, զարգանալ որպէս մարզիկներ եւ անհատներ։

«CONIFA Sportsbet.io European Football Cup 2019»-ը «CONIFA»-ի Եւրոպայի երրորդ առաջնութիւնն է:

Արցախում մեկնարկած առաջնութեանը մասնակցում էր 8 թիմ:

A խմբում ներառւած էին Արցախի, Աբխազիայի, Չամերիայի (Հիւսիս-արեւմտեան Յունաստանի տարածք, ալբանացի չամեր), Սապմիի (Լապլանդիա՝ Նորւեգիայի, Շւեդիայի, Ֆինլանդիայի հիւսիսային տարածքներ) հաւաքականները:

B խմբում մրցեցին Արեւմտեան Հայաստանի, Պադանիայի (Հիւսիսային Իտալիա), Շեկելիլենդի (Ռումինիայի կենտրոնական հատւածում բնակւող հունգարացիներ) եւ Հարաւային Օսիայի հաւաքականները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։