Հա

Մարզական

09/06/2019 - 09:00

Եւրօ-2020-ի ընտրական փուլ. Հայաստանի առաջին յաղթանակը. Հայաստան-Լիխտենշտէյն՝ 3:0

Եւրօ-2020-ի ընտրական փուլում, երէկ՝ յունիսի 8-ին կայացան հերթական հանդիպումները:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի ընտրական փուլում, երէկ՝ յունիսի 8-ին կայացան հերթական հանդիպումները:

J խմբում, Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հաւաքակնը հիւրընկալել էր Լիխտենշտէյնի հաւաքականին: Հանդիպումն անցաւ Հայաստանի ընտարանու խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ, որի արդիւնքում էլ հայ ֆուտբոլիստները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Հանդիպման հաշիւը 2-րդ րոպէին բացեց Գէորգ Ղազարեանը, 18-րդ րոպէին Ալեքսանդր Կարապետեանը կրկնապատկեց հաշիւը, իսկ 90+1-րդ րոպէին Տիգրան Բարսեղեանը հաշիւը դարձեց 3:0:

Այսպիսով, երկու պարտութիւնից յետոյ, Հայաստանի հաւաքականը տարաւ առաջին յաղթանակն ու վաստակեց առաջին 3 միաւորը:

J խմբում կայացած միւս խաղերում Ֆինլանդիան 2:0 հաշւով պարտութեան մատնեց Բոսնիա եւ Հերցեգովինայի հաւաքականին, իսկ Յունաստնը սեփական դաշտում 0:3 հաշւով պարտւեց Իտալիայի հաւաքականին:

Այս խմբում առաջատարն Իտալիայի հաւաքականն է, որը 3 խաղաից յետոյ վաստակել է 9 միաւոր: Ֆինալադիյաի հաւաքականը 6 միաւորով 2-րդն է: Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Յունաստանի հաւաքականները 4-ական միաւորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները, իսկ Հայաստանի հաւաքականը 3 միաւորով 5-րդն է: Լիխտենշտէյնի ընտրանին միաւոր չի վաստակել:

Օրւայ սենսացիան աշխարհի գործող չեմպիոնի՝ Ֆրանսիայի հաւաքականի պարտութիւնն էր: H խմբում, Թուրքիան սեփական դաշտում 2:0 հաշւով պարտութեան մատնեց Ֆրանսիայի հաւաքականին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։