Հա

Մարզական

10/06/2019 - 08:30

«CONIFA-EURO-2019». Հարաւային Օսիան՝ չեմպիոն. Արեւմտեան Հայաստանի հաւաքականը երկրորդն է

Աւարտւել է Արցախում անցկացւող ֆուտբոլի չճանաչւած երկրների Եվւրոպայի առաջնութիւնը՝ «CONIFA-EURO-2019»-ը:

«alikonline.ir» - Աւարտւել է Արցախում անցկացւող ֆուտբոլի չճանաչւած երկրների Եվւրոպայի առաջնութիւնը՝ «CONIFA-EURO-2019»-ը:

Երէկ՝ յունիսի 9-ին կայացել է մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Հարաւային Օսիայի հաւաքականը նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան է մատնել Արեւմտեան Հայաստանի ընտրանուն՝ նւաճելով չեմպիոնի կոչումը:

Նշենք, որ «CONIFA»-ն՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան, ՖԻՖԱ-ի կազմում չներառւած ֆուտբոլի, ֆուտզալի եւ լողափնեայ ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային կառավարող մարմինն է, որը հիմնադրւել է 2013 թւականին: Կազմակերպութիւնը ներառում է 54 ֆեդերացիաներ: «CONIFA»-ի նպատակն է՝ ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկւած ֆեդերացիաներին, խաղացողներին հնարաւորութիւն տալ դրսեւորել իրենց կարողութիւնները, զարգանալ որպէս մարզիկներ եւ անհատներ։

«CONIFA Sportsbet.io European Football Cup 2019»-ը «CONIFA»-ի Եւրոպայի երրորդ առաջնութիւնն է:

Արցախում անցկացւած առաջնութեանը մասնակցում էր 8 թիմ:

A խմբում ներառւած էին Արցախի, Աբխազիայի, Չամերիայի (Հիւսիս-արեւմտեան Յունաստանի տարածք, ալբանացի չամեր), Սապմիի (Լապլանդիա՝ Նորւեգիայի, Շւեդիայի, Ֆինլանդիայի հիւսիսային տարածքներ) հաւաքականները:

B խմբում մրցեցին Արեւմտեան Հայաստանի, Պադանիայի (Հիւսիսային Իտալիա), Շեկելիլենդի (Ռումինիայի կենտրոնական հատւածում բնակւող հունգարացիներ) եւ Հարաւային Օսիայի հաւաքականները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։