Հա

Մարզական

10/06/2019 - 08:40

Վոլէյբոլի Ազգերի լիգա. Հերթական զոհը «Սամուրայներ»-ն էին. Իրան-Ճապոնիա՝ 3:0

2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում կայացան երկրորդ շաբաթւայ վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - 2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում կայացան երկրորդ շաբաթւայ վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները:

Իրանի ազգային հաւաքականը շարունակեց իր յաղթական երթն, այս անգամ պարտութեան մատնելով տանտէրերին՝ Ճապոնիայի հաւաքականին:

Տոկիոյում կայացած հանդիպման ընթացքում մեր «Երկնաքերեր»-ն ինքնադրսեւորման ոչ մի հնարաւորութիւն չտւեցին «Սամուայներ»-ին: Վերջնահաշիւը 3:0 (25:22, 25:21, 25:19) էր:

6 տուրից յետոյ, Իրանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հաւաքականները 5-ական յաղթանակով կիսում են մրցաշարային աղիւսակի 2-4-րդ հորիզոնականները: Իրանի հաւաքականը յաւելեալ ցուցանիշերի շնորհիւ հանգրւանել է 2-րդ տեղում: Առաջատարը՝ 6 յաղթանակով Բրազիլիայի ընտարնին է:

Չորրորդ շաբաթւայ մեկնակը կը տրւի յունիսի 31: Այս անգամ Իրանի հաւաքականը հանդէս կը գայ հիւրընկալի դերում, իր հանդիպումներն անցկացնելով Ուրմիա քաղաքում: Յունիսի 31-ին Իրանը կը մրցի Պորտուգալիայի ընտրանում հետ, յունիսի 22-ին՝ Աւստարալիայի, իսկ յունիսի 23-ին՝ Ֆրանսիայի ընտարանիների հետ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։