Հա

Մարզական

10/06/2019 - 08:50

ՈՒԵՖԱ Ազգերի լիգա. Պորտուգալիան՝ չեմպիոն

Պորտուգալիայի ազգային հաւաքականը նւաճեց ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի առաջին մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:

«alikonline.ir» - Պորտուգալիայի ազգային հաւաքականը նւաճեց ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի առաջին մրցաշարի չեմպիոնի տիտղոսը:

Երէկ՝ յունիսի 9-ին Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Էստադիօ դէ Դրագու» ստադիոնում Պորտուգալիայի եւ հոլանդիայի հաւաքականները վիճարկել են չեմպիոնական տիտղոսը:

Դիտարժան եւ գրաւիչ հանդիպումն աւարտւել է Պորտուգալիայի հաւաքականի յաղթանակով, նւազագոյն՝ 1:0 հաշւով: Հանդիպման միակ գնդակը 60-րդ րոպէին խփել է իսպանական «Վալենսիա»-ի յարձակւող Գոնսալօ Գուէդէշը:

Երրորդ տեղի համար պայքարում Անգլիայի հաւաքականը յետխաղային 11 մետրանոցներով 6:5 հաշւով պարտութեան է մատնել Շւէյցարիայի ընտրանուն: Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրաւում չգրանցւեց։

Նշենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի առաջին մրցաշարի լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւել Պորտուգալիայի ազգային հաւաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլւան, իսկ եզրափակիչ հատւածի լաւագոյն ռմբարկուի կոչումը բաժին է հասել նրա թիմակից Քրիշտիանու Ռոնալդուին, որը դարձել է 3 գոլի հեղինակ (կիսաեզրափակչի՝ Պորտուգալիա-Շւէյցարի հանդիպման ժամանակ՝ 3:1):

Ազգերի լիգայի լաւագոյն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Հոլանդիայի հաւաքականի կիսապաշտպան Ֆրենկի դէ Եոնգը, իսկ եզրափակչի լաւագոյն ֆուտբոլիստը Պորտուգալիայի ընտրանու պաշտպան Ռուբէն Դիասն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։