Հա

Մարզական

10/06/2019 - 11:10

Ռոնալդուի 29 տիտղոսները

ՈԻԵՖԱ Ազգերի լիգայի գաւաթի առաջին խաղարկութիւնում Պորտուգալիայի հաւաքականի յաղթանակի շնորհիւ Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում նւաճած տիտղոսների քանակը հասցրեց 29-ի։

«alikonline.ir» - ՈԻԵՖԱ Ազգերի լիգայի գաւաթի առաջին խաղարկութիւնում Պորտուգալիայի հաւաքականի յաղթանակի շնորհիւ Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում նւաճած տիտղոսների քանակը հասցրեց 29-ի։ Տեղեկացնում է «News.am»-ը:

34-ամեայ ֆուտբոլիստը 1 տիտղոսը նւաճել է Լիսաբոնի «Սպորտինգ»-ի, 9 տիտղոս՝ անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ, Մադրիդի «Ռէալ»-ի հետ նւաճել է 15 տիտղոս, երկուական տիտղոս էլ ունի Պորտուգալիայի հաւաքականի եւ Թուրինի «Իւվենտուս»-ի կազմում։

Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգ»-ի սան է, 2003-ին տեղափոխւել է «Մանչեսթեր Իւնայթեդ», 2009-ից դարձել է «Ռէալ»-ի խաղացող, իսկ անցած ամռանը համալրեց Թուրինի «Իւվենտուս»-ը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։