Հա

Մարզական

12/06/2019 - 08:40

Դասական դիմակայութիւն՝ ոչ-ոքի արդիւնքով. Հարաւային Կորէա-Իրան՝ 1:1

Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականն իր երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց նոր գլխաւոր մարզիչ, Մարկ Վիլմոտսի գլխաւորութեամբ:

«alikonline.ir» - Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականն իր երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց նոր գլխաւոր մարզիչ, Մարկ Վիլմոտսի գլխաւորութեամբ:

Սէուլում, մեր ընտրանուն հիւրընկալել էր Հարաւային Կորէայի հաւաքականը, որի դիմակայութիւնն Իրանի հետ արդէն վաղուց ստացել է ասիական ֆուտբոլի դասական դիմակայութիւն անւանումը:

Ինչպէս եւ կարելի էր ակնկալել, հանդիպումն անցաւ լարւած եւ անզիջում պայքարում: Երկու թիմերն էլ ունէին մրցակցի դարպասը գրաւելու մի քանի գոլային ռէալ շանսեր: Վերջնահաշիւը, սակայն, խաղաղ էր. ոչ-ոքի՝ 1:1: Հարաւային Կորէայի կազմում գոլի հեղինակ դարձաւ Հուանգ Ույ Ջօն (58-րդ րոպէ): 4 րոպէ անց, 62-րդ րոպէին, անկիւնայինի խաղարկումից յետոյ Կիմ Եունգ Ունը դարձաւ ինքնագոլի հեղինակ՝ հաշւում վերականգնելով հաւասարութիւնը:

Յիշեցնենք, որ Մարկ Վիլմոտսի գլխաւորութեամբ Իրանի ազգային հաւաքականն իր առաջին ստուգողական խաղում խոշոր՝ 5:0 հաշւով պարտութեան էր մատնել Սիրիայի հաւաքականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։