Հա

Մարզական

12/06/2019 - 09:30

«Forbes». «Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրւող մարզիկն է․ երկրորդը Ռոնալդուն է, երրորդը՝ Նէյմարը»

«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրւող մարզիկների ցուցակը։

«alikonline.ir» - «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրւող մարզիկների ցուցակը։ Տեղեկացնում է «Armsport.am»-ը:

Ցուցակը գլխաւորում է «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հաւաքականի յարձակւող Լիոնէլ Մեսսին։ 2018 թւականի յունիսից մինչեւ 2019 թւականի յունիսն ընկած ժամանակահատւածում 31-ամեայ ֆուտբոլիստի եկամուտները կազմել են 127 միլիոն դոլլար։ 

Երկրորդ տեղում է «Իւվենտուս»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն (109 միլիոն դոլլար)։ Եռեակը եզրափակում է Նէյմարը։ ՊՍԺ-ի յարձակւողի տարեկան եկամուտը կազմում է 105 միլիոն դոլլար։ 

1․ Լիոնէլ Մեսսի («Բարսելոնա», ֆուտբոլ) - 127 միլիոն դոլլար

2․ Կրիշտիանու Ռոնալդու («Իւվենտուս», ֆուտբոլ) - 109 միլիոն

3․ Նէյմար («Պարի Սեն Ժերմէն», ֆուտբոլ) - 105 միլիոն

4․ Սաուլ Ալւարես (բռնցքամարտ) - 94 միլիոն

5․ Ռոջէր Ֆեդերէր (թենիս) - 93.4 միլիոն

6․ Ռասսէլ Վիլսոն («Սիեթլ», ամերիկեան ֆուտբոլ) - 89.5 միլիոն

7․ Աարոն Ռոջերս («Գրին-Բէյ», ամերիկեան ֆուտբոլ) - 89.3 միլիոն

8․ Լեբրոն Ջէյմս («Լէյքերս», բասկետբոլ) - 89 միլիոն

9․ Ստեֆէն Կարրի («Գոլդէն Սթէյթ», բասկետբոլ) - 79.8 միլիոն

10․ Կեւին Դիւրանտ («Գոլդէն Սթէյթ», բասկետբոլ) - 65.4 միլիոն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։