Հա

Մարզական

15/06/2019 - 10:30

Վոլէյբոլի Ազգերի լիգա. Իրանի հաւաքականն անկասել է դարձել. Իրան-Կանադա՝ 3:0

Երրորդ շաբաթւայ առաջին տուրի շրջանակում, Իրանի ազգային հաւաքականը տանը՝ Ուրմիայում հիւրընկալել էր Կանադայի հաւաքականին: Անկասելի դարձած մեր հաւաքականը որեւէ շանս չտւեց մրցակցին: Վերջնահաշիւը 3:0 (25:15, 26:24, 25:16) էր:

«alikonline.ir» - 2019 թւականի վոլէյբոլի ազգերի լիգայում մեկնարկեց երրորդ շաբաթը:

Երրորդ շաբաթւայ առաջին տուրի շրջանակում, Իրանի ազգային հաւաքականը տանը՝ Ուրմիայում հիւրընկալել էր Կանադայի հաւաքականին: Անկասելի դարձած մեր հաւաքականը որեւէ շանս չտւեց մրցակցին: Վերջնահաշիւը 3:0 (25:15, 26:24, 25:16) էր:

Օրւայ անակնկալը, սակայն, միանձնեայ առաջատար՝ Բրազիլիայի հաւաքականի առաջին պարտութիւնն էր: 6 տուրում, 6 անընդմէջ յաղթանակից յետոյ, բրազիլացիները 2:3 հաշւով պարտւեցին Սերբիայի ընտրանում դէմ պայքարում:

Կանադայի դէմ տարած յաղթանակից յետոյ, Իրանի հաւաքականը միանգամից բարձարացաւ մրցաշարային աղիւսակի առաջին հորիզոնականը:

7 տուրից յետոյ Իրանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Բրազիլիայի հաւաքականներն ունեն 6 յաղթանակ եւ մէկ պարտութիւն: Յաւելեալ ցուցանիշերի շնորհիւ նրանք, հերթաբար, զբաղեցնում են մրցաշարային աղիւսակի 1-4-րդ հորիզոնականները:

Այսօր՝ յունիսի 15-ին տեղի կունենան մրցաշարի երրորդ շաբաթւայ երկրոդ տուրի հանդիպումները: Մեր ընտրանու մրցակիցը կը լինի Լեհաստանի ընտրանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։