Հա

Մարզական

16/06/2019 - 09:10

Վոլէյբոլի Ազգերի լիգա. Հերթական զոհը լեհական արծիւներն էին. Իրան-Լեհաստան՝ 3:2

2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում երէկ՝ յունիսի 15-ին կայացան 3-րդ շաբաթւայ 2-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir»- 2019 թւականի վոլէյբոլի Ազգերի լիգայում երէկ՝ յունիսի 15-ին կայացան 3-րդ շաբաթւայ 2-րդ տուրի հանդիպումները:

Ուրմիայում Իրանի հաւաքականը հիւրընկալել էր Լեհաստանի ընտրանուն: Մարաթոնատիպ, չափազանց լարւած ու դիտարժան այս հանդիպումն էլ աւարտւեց Իրանի յաղթանակով՝ 3:2 (25:20, 21:25, 18:25, 25:17, 15:8) հաշւով:

Այս յաղթանակի շնորհիւ Իրանի հաւաքականը պահպանեց առաջատարի իր դիրքերը: 8 տուրից յետոյ, Իրանի, Ռուսաստանի եւ Բրազիլիայի հաւաքակններն ունեն 7 յաղթանակ եւ 1 պարտութիւն: Յաւելեալ ցուցանիշերի շնորհիւ առաջատարը մեր հաւաքականն է, Ռուսաստանը երկրորդն է, Բրազիլիան՝ երրորդը:

Այսօր՝ յունիսի 16-ին կը կայանան 3-րդ շաբաթւայ վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները: Իրանի ընտրանուն չափազանց բարդ փորձութիւն է սպասւում: Մեր հաւաքականի մրցակիցը Ռուսաստանն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։