Հա

Մարզական

16/06/2019 - 10:20

Ֆուտբոլի Մ-20 ԱԱ. Ուկրայինան՝ չեմպիոն

Ֆուտբոլի Ուկրայինայի Մ-20 հաւաքականը նւաճեց Լեհաստանում անցկացւող ֆուտբոլի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնութեան չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Ուկրայինայի Մ-20 հաւաքականը նւաճեց Լեհաստանում անցկացւող ֆուտբոլի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնութեան չեմպիոնի կոչումը:

Երէկ՝ յունիսի 15-ին լեհական Լոձ քաղաքում տեղի ունեցաւ եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան այս մրցաշարի սենսացիները՝ Ուկրայինայի եւ Հարաւային Կորէայի հաւաքականները: Ուկրայինացի երիտասարդ ֆուտբոլիստները յաղթեցին 3:1 հաշւով՝ նւաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Նշենք, որ 3-րդ տեղի համար պայքարում Էկւադորի հաւաքականը 1:0 հաշւով պարտութեան էր մատնել Իտալիայի ընտրանուն՝ նւաճելով բրոնզէ մեդալ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։