Հա

Մարզական

17/06/2019 - 08:30

Վոլէյբոլի ազգերի լիգա. Այս թիմն իսկապէս անկասելի է դարձել. Իրան-Ռուսաստան՝ 3:0

2019 թւականի վոլէյբոլի ազգերի լիգայում աւարտւեցին 3-րդ շաբաթւայ հանդիպումները:

«alikonline.ir» - 2019 թւականի վոլէյբոլի ազգերի լիգայում աւարտւեցին 3-րդ շաբաթւայ հանդիպումները:

Երէկ՝ յունիսի 16-ին կայացան 3-րդ շաբաթւայ վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները: Իրանին բարդ մրցակից էր բաժին հասել, վոլէյբոլի պատմութեան ամենատիտղոսակիր՝ Ռուսաստանի հաւաքականը, որը 8 տուրից յետոյ, Իրանի պէս տարել էր 7 յաղթանակ, կրել 1 պարտութիւն, եւ միայն յաւելեալ ցուցանիշերի շնորհիւ էր մրցաշարային աղիւսակի առաջին հորիզոնականը զիջել Իրանին:

Հանդիպումը, սկայան, ապացուցեց, որ ներկայ դրութեամբ չկայ որեւէ թիմ, որն ի զօրու է կասեցնել մեր «Երկնաքերեր»-ի յաղթական ընթացքը: Վերջնահաշիւն առաւել քան խօսուն էր. 3:0 (25:20, 26:24, 25:23):

Այս յաղթանակի շնորհիւ Իրանի հաւաքականը ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը մրցաշարային աղիւսակի ամենավերին հորիզոնականում, այլ, նաեւ, ապահովեց յաջորդ փուլի ուղեգիր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։