Հա

Մարզական

18/06/2019 - 11:10

Հաշւել են տղամարդկանց ու կանանց աշխատավարձերի տարբերութիւնը

Համարժէք աշխատանքի համար տղամարդիկ աշխարհում միջին հաշւով 27 տոկոսով աւելի գումար են ստանում, քան կանայք:

«alikonline.ir» - Համարժէք աշխատանքի համար տղամարդիկ աշխարհում միջին հաշւով 27 տոկոսով աւելի գումար են ստանում, քան կանայք: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Rossiyskaya Gazeta»-ն՝ վկայակոչելով Աշխատանքի միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէնի՝ քաղաքականութեան հարցերով տեղակալ Դեբոր Գրինֆիլդին:

Ամենամեծ տարբերութիւնը Պակիստանում է՝ աւելի քան 35 տոկոս: Ամենափոքր տարբերութիւնը Սկանդինաւիայում է՝ 10-ից տոկոս: Գրինֆիլդը նաեւ նշել է, որ չի կարելի կանանց արգելել զբաղւելու ծանր ու վտանգաւոր աշխատանքով:

«Մենք գտնում ենք, որ կանանց գիշերային աշխատանքն արգելելն այն նկատառումով, որ դա անվտանգ չէ առողջութեան համար, կարծրատիպ է, որը խորացնում է խտրականութիւնը»,- յաւելել է նա: Գրինֆիլդի խօսքով՝ այն ճիւղերում, որտեղ գերազանցապէս զբաղւած են կանայք, աշխատավարձը, որպէս կանոն, աւելի ցածր է այն ճիւղերի համեմատութեամբ, որտեղ գերակշռում են տղամարդիկ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։