Հա

Մարզական

20/06/2019 - 11:10

ԵԱ․ Արմէն Նազարեանի որդին եզրափակիչում յաղթեց թուրք մրցակցին

Իտալիայում անցկացւած յունահռոմէական ըմբշամարտի Եւրոպայի պատանեկան առաջնութիւնում երկրորդ տարին անընդմէջ Բուլղարիայի համար ոսկէ մեդալ նւաճեց Էդմոնդ Նազարեանը՝ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմէն Նազարեանի որդին։

«alikonline.ir» - Իտալիայում անցկացւած յունահռոմէական ըմբշամարտի Եւրոպայի պատանեկան առաջնութիւնում երկրորդ տարին անընդմէջ Բուլղարիայի համար ոսկէ մեդալ նւաճեց Էդմոնդ Նազարեանը՝ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմէն Նազարեանի որդին։ Տեղեկացնում է «News.am»-ը:

51 կգ. քաշային կարգի եզրափակիչում Էդմոնդ Նազարեանը 10:0 հաշւով յաղթեց թուրք Բարիս Էրբեքին։ Քառորդ եզրափակիչում էլ նա պայքարից դուրս էր թողել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադէին։ Կիսաեզրափակիչում Նազարեանը յաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Արմէն Յարութիւնեանին, որը բրոնզէ մեդալի համար գօտեմարտեց Գուլուզադէի հետ եւ յաղթեց 6։3 հաշւով։

Հայաստանի համար այս առաջնութիւնում բրոնզէ մեդալ նւաճեց նաեւ 48 կգ. քաշային Հոմերոս Առաքելեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։