Հա

Մարզական

22/06/2019 - 08:50

Վոլէյբոլի ազգերի լիգա. Իրանը շարունակում է մնալ առաջատարը. Իրան-Պորտուգալիա՝ 3:1

2019 թւականի Վոլէյբոլի ազգերի լիգայում մեկնարկեցին 4-րդ շաբաթւայ հանդիպումները:

«alikonline.ir» - 2019 թւականի Վոլէյբոլի ազգերի լիգայում մեկնարկեցին 4-րդ շաբաթւայ հանդիպումները:

Երէկ՝ յունիսի 21-ին 4-րդ շաբաթւայ առաջին տուրում Իրանի ազգային հաւաքականն Արդաբիլում հիւրընկալել էր Պորտուգալիայի հաւաքականին: Թւում էր, թէ առաջատարը լուրջ խնդիրներ չպէտք է ունենայ մրցաշարային աղիւսակի 11-րդ հորիզոնականում հանգրւանած թիմի դէմ պայքարում:

Սակայն, յաղթանակն այնքան էլ հեշտ չտրւեց մեր «Երկնաքերեր»-ին: Նանցից լուրջ ջանքեր պահանջւեց յամառ մրցակցի դիմադրութիւնը կոտրելու համար: Վերջնահաշիւը 3:1 (23:25, 27:25, 25:17, 25:18) էր:

Այս յաղթանակի շնորհիւ Իրանին յաջողւեց պահպանել առաջատարի դիրքերը: Երկրորդը Բրազիլիայի ընտրանին է, իսկ երրորդը՝ Իտալիան:

Այսօր՝ յունիսի 22-ին, կը մեկնարկի 4-րդ շաբաթւայ 2-րդ տուրը: Իրանի հաւաքականն Արդաբիլում կը մրցի Աւստրալիայի ընտրանու հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։