Հա

Մարզական

24/06/2019 - 08:30

Վոլէյբոլի ազգերի լիգա. Իրանը պարտւեց եւ զիջեց առաջատարի իր դիրքերը. Իրան-Ֆրանսիա՝ 0:3

2019 թւականի Վոլէյբոլի ազգերի լիգայում աւարտւեց մրցաշարի 4-րդ շաբաթը:

«alikonline.ir» - 2019 թւականի Վոլէյբոլի ազգերի լիգայում աւարտւեց մրցաշարի 4-րդ շաբաթը:

Երէկ՝ յունիսի 22-ին 4-րդ շաբաթւայ վերջին՝ 3-րդ տուրում Իրանի ազգային հաւաքականն Արդաբիլում հիւրընկալել էր Ֆրանսիայի հաւաքականին: Եզրափակիչ փուլի ուղեգիր ապահովելուց յետոյ, մեր տղաների մօտ կարծես, թէ պակասել էր շարժառիթը: Նրանք բացարձակապէս նման չէին այն թիմին, որն ահ ու սարսափ էր առաջացնում մրցակիցների մօտ, ինչի արդիւնքում էլ Իրանն այս մրցաշարում կրեց իր 2-րդ պարտութիւնը՝ զիջելով մրցաշարային աղիւսակում առաջատարի իր դիրքերը: Վերջնահաշիւը 0:3 (18:125, 24:26, 21:25) էր:

Այսօր՝ վաղ առաւօտեան, Բրազիլիայի հաւաքականը 3:0 հաշւով պարտութեան մատնեց Ռուսաստանի ընտարնուն, եւ 12 խաղում տանելով 11 յաղթանակ բարձարացաւ մրցաշարային աղիւսակի առաջին հորիզոնականը: Իրանը 12 խաղում տարել է 10 յաղթանակ եւ 2-րդն է, իսկ 3-րդը՝ 9 յաղթանակով Ֆրանսիան է:

Այս փուլի վերջին՝ 5-րդ շաբաթւայ հանդիպումները կը մեկնարկեն յունիսի 28-ին: Իրանը կը մեկնի Բուլղարիա, ուր նրա մրցակիցները կը լինեն Սերբիայի, Բուլղարիայի եւ ԱՄՆ-ի հաւաքականները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։