Հա

Մարզական

01/07/2019 - 08:20

Արթուր Ալեքսանեանը՝ Եւրոպական խաղերի չեմպիոն

Յունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ. քաշային Արթուր Ալեքսանեանը դարձաւ Եւրոպական խաղերի չեմպիոն։

«alikonline.ir» - Յունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ. քաշային Արթուր Ալեքսանեանը դարձաւ Եւրոպական խաղերի չեմպիոն։

Մինսկում ընթացող երկրորդ Եւրոպական խաղերի 97 կգ. քաշային կարգի եզրափակչում Օլիմպիական չեմպիոնը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ: Մեր մարզիկը վստահ յաղթանակ տարաւ՝ 5-0: Գրում է «Yerkir.am»-ը:

Կիսաեզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինն էր, որին Արթուրը յաղթեց 3-1 հաշւով։ 

Յիշեցնենք, որ Ալեքսանեանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշւով յաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեւազ Նադարէիշւիլիին, իսկ 1/4 եզրափակչում Աշխարհի եւ Եւրոպայի առաջնութիւնների բազմակի չեմպիոնը 3-1 հաշւով կամային յաղթանակ է տարել Աւստրիայի ներկայացուցիչ Դանիէլ Գաստլի նկատմամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։