Հա

Մարզական

01/07/2019 - 08:10

Երկու ոսկէ մեդալ 1 ժամում. հայ բռնցքամարտիկները կրկին յաղթական ելոյթ են ունեցել Մինսկում

այ բռնցքամարտիկները փառայեղ աւարտեցին իրենց ելոյթները Եւրոպական խաղերում։

«alikonline.ir» - Հայ բռնցքամարտիկները փառայեղ աւարտեցին իրենց ելոյթները Եւրոպական խաղերում։

Քիչ առաջ 64 կգ. քաշային կարգում հանդէս եկող բռնցքամարտիկ Յովհաննէս Բաչկովը դարձաւ երկրորդ Եւրոպական խաղերի չեմպիոն։ Գրում է «Yerkir.am»-ը:

Եզրափակիչ մենամարտում նրա մրցակիցն էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիհան։ Հայ բռնցքամարտիկը յաղթեց ֆրանսիացի մրցակցին 3։2 հաշւով։

Քանի որ Եւրոպական խաղերի ծրագրում ընդգրկւած բռնցքամարտը նաեւ Եւրոպայի առաջնութիւն է, Յովհաննէս Բաչկովը նւաճեց նաեւ այդ կոչումը՝ ճանաչւելով Եւրոպայի կրկնակի չեմպիոն։

Բաչկովի ելոյթից րոպէներ առաջ ոսկէ մեդալ էր նւաճել նաեւ 49 կգ. քաշային կարգում հանդէս եկող Արթուր Յովհաննիսեանը: Նա եզրափակչում մենամարտեց եւ յաղթեց վրացի Սախիլ Ալախւերդոլիին՝ նւաճելով Եւրոպայի չեմպիոնի կոչումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։