Հա

Մարզական

08/07/2019 - 08:50

2019 թւականի ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնութիւն. ԱՄՆ-ը պահպանեց չեմպիոնի տիտղոսը

ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի ազգային հաւաքականը նւաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի ազգային հաւաքականը նւաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Երէկ՝ յուլիսի 8-ին ֆրանսիական Լիոն քաղաքում տեղի ունեցաւ 2019 թւականի ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնութեան եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան ԱՄՆ-ի եւ Հոլանդիայի ընտրանիները:

Ամերիկուհիներն աւելի ուժեղ էին իրենց մրցակցից, եւ 2:0 հաշւով յաղթեցին հոլանդուհիներին՝ նւաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Այսպիսով, ԱՄՆ-ի հաւաքականին յաջողւեց պաշտպանել 2015 թւականին Կանադայում նւաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ամերիկացիները չորրորդ անգամ են նւաճում գաւաթը։

Բրոնզէ մեդալը բաժին հասաւ Շւեդիայի հաւաքականին, որը 3-րդ տեղի համար պայքարում 2:1 հաշւով պարտութեան մատնեց Անգլիայի ընտրանուն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։