Հա

Մարզական

08/07/2019 - 09:00

Copa America. Բրազիլիան՝ չեմպիոն

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հաւաքականը նւաճեց Ամերիկայի գաւաթը:

«alikonline.ir» - Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հաւաքականը նւաճեց Ամերիկայի գաւաթը:

Այսօր՝ վաղ առաւօտեան բրազիլական Ռիօ դէ Ժանէյրօ քաղաքի «Մարականա» ստադիոնում տեղի ունեցաւ Ամերիկայի գաւաթի եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Բրազիլիայի եւ Պերուի հաւաքականները:

15-րդ րոպէին Էւերտոնը բացեց հանդիպման հաշիւը: Գոլից յետոյ, Բրազիլիան շարունակում էր տիրել նախաձեռնութեանը, սակայն, 41-րդ րոպէին «Ինկեր»-ին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Մրցաւարի նշանակած 11 մետրանոց հարւածն անվրէպ իրացրեց Խոսէ Պաոլօ Գերերոն: Թւում էր, թէ առաջին խաղակէսը կաւարտւի ոչ-ոքի՝ 1:1 հաշւով, բայց 45+3-րդ րոպէին Գաբրիէլ Ջեսուսը խփեց բրազիլացիների 2-րդ գնդակը: Նա, ի դէպ, հանդիպման 70-րդ րոպէին ստացաւ 2-րդ դեղին քարտն ու հեռացւեց խաղադաշտից:

Երկրոդ խաղակէսում թէեւ Պերուի ֆուտբոլիստները փորձում էին բեկում մտցնել հանդիպման ընթացքու, սակայն Բրազիլիայի ընտրանին շարունակում էր տիրել նախաձեռնութեանը: Արդիւնքում, հանդիպման 90-րդ րոպէին Ռիշարլիսոնը խփեց 3-րդ գնադակը: 3:1՝ եւ Բրազիլիայի հաւաքականը 9-րդ անգամ նւաճեց Ամերիկայի գաւաթը։

Նշենք, որ յուլիսի 6-ին 3-րդ տեղի համար պայքարում Արգենտինայի հաւաքականը 2:1 հաշւով պարտութեան էր մատնել Չիլիի ընտրանուն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։