Հա

Մարզական

09/07/2019 - 08:10

Հայկական ֆուտբոլը ցաւալի կորուստ կրեց

80 տարեկան հասակում մահացել է Երեւանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ-ի վաստակաւոր մարզիչ Սարգիս Հովիւեանը: Այդ մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Հայաստանի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գէորգ Լոռեցեանը: 

«alikonline.ir» - 80 տարեկան հասակում մահացել է Երեւանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ-ի վաստակաւոր մարզիչ Սարգիս Հովիւեանը: Այդ մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Հայաստանի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գէորգ Լոռեցեանը: Տեղեկացնում է «ArmFootball.com»-ը:

Հովիւեանը ծնւել էր 1938 թ.-ի նոյեմբերի 17-ին՝ Սուխումիում: Ֆուտբոլիստի կարիերան սկսել է Քութիայիսիի «Լոկոմոտիւ»-ում, 1958 թ.-ին տեղափոխւել Երեւանի «Սպարտակ»: 1961 թ.-ին զօրակոչւել էր բանակ եւ սկսել հանդէս գալ Մոսկւայի ԲԿՄԱ-ում, բայց ՀԽՍՀ-ի իշխանութիւնների, Կենտկոմի առաջին քարտուղար Եակով Զարուբեանի, կաթողիկոս Վազգէն Առաջինի ջանքերով եւ անձամբ Անաստաս Միկոյեանի ու մարշալ Յովհաննէս Բաղրամեանի միջմատութիւնից յետոյ Հովիւեանին թոյլ տւեցին ծառայել Հայաստանում եւ հանդէս գալ Երեւանի «Սպարտակ»-ի կազմում, որը հետագայում վերանւանւեց եւ դարձաւ Երեւանի «Արարատ»: Իր կարիերայի ընթացքում կարճ ժամանակահատւածում հանդէս եկաւ նաեւ Մոսկւայի «Սպարտակ»-ում, յետոյ վերադարձաւ «Արարատ», իսկ կարիերան աւարտեց 1971 թ.-ին՝ Վանաձորի «Լոռի»-ում: «Արարատ»-ի կազմում, ընդհանուր առմամբ մասնակցել է 298 հանդիպման, դարձել է 62 գոլի հեղինակ:

Որպէս մարզիչ աշխատել է Գիւմրիի «Շիրակ»-ում, «Լոռի»-ում: 1978 թ.-ին մեկնել է Ինդոնեզիա, որտեղ մարզել է տեղի ազգային հաւաքականը, յետոյ առաջնութիւնում հանդէս եկող մի շարք թիմեր: 2001-2004 թթ. եղել է Հայաստանի պատանեկան հաւաքականի գլխաւոր մարզիչ:

Հովիւեանի խաղին ֆուտբոլասէրներն ու մասնագէտները հիացմունքով էին հետեւում՝ նշելով, որ նա ԽՍՀՄ-ում հանդէս եկող ֆուտբոլիստների մէջ լաւագոյն տեխնիկան ունէր: Հանդէս գալով յարձակւողի դիրքում՝ Հովիւեանը մի շարք ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել: Յատկապէս առանձնանում էր «չոր տերեւ» տեսակի հարւածով, որի օգնութեամբ երեք անգամ գրաւել է մրցակիցների դարպասը՝ անկիւնայինից կատարած ուղիղ հարւածով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։