Հա

Մարզական

13/07/2019 - 08:30

Վոլէյբոլի ազգերի լիգա. Մեծ հիասթափութիւն. Իրանը դուրս մնաց հետագայ պայքարից

2019 թւականի վոլէյբոլի ազգերի լիգայում մեկնարկել է եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - 2019 թւականի վոլէյբոլի ազգերի լիգայում մեկնարկել է եզրափակիչ փուլը:

B խմբում, որի հանդիպումներն անց էին կացւում Բրազիլիայում: Պայքարի էին դուրս եկալ Բրազիլիայի, Իրանի եւ Լեհաստանի հաւաքականները:

Շտապենք նշել, որ երկրորդ փուլն անյաջող ստացւեց Իրանի ընտրանու համար: Մեր հաւաքականն առաջին խաղում 1:3 (25:21, 18:25, 20:25, 21:25) պարտւեց Լեհաստանի հաւաքականին, որն իր առաջին խաղում 3:2 հաշւով պարտութեան էր մատնել Բրազիլիայի հաւաքականին: Այսպիսով, այս խմբում, Լեհաստանի հաւաքականն առաջինը նւաճեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր:

Երկրորդ ուղեգիրն այսօր՝ վաղ առաւօտեան վիճարկեցին Իրանի եւ Բրազիլիայի ընտրանինները: Մառաթոնատիպ, լարւած եւ դիտարժան հանդիպումն աւարտւեց Բրազիլացիների յաղթանակով՝ 3:2 (25:20, 25:23, 24:26, 20:25, 15:10) հաշւով: Այսպիսով այնքան սպասւած հրաշքը տեղի չունեցաւ, Իրանի հաւաքականը դուրս մնաց հետագայ պայքարից:

Նշենք, որ A խմբում արդէն յայտնի էր, որ Ֆրանսիայի հաւաքականն արժանացել է Իրանի ճակատագրին: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դէմ կրած պարտութիւններից յետոյ, ֆրանսիացիները դուրս էին մնացել հետագայ պայքարից: Այս խմբից առաջին տեղով կիսաեզրափակիչ փուլ դուրս եկաւ ԱՄՆ-ի հաւաքականը, որը քիչ առաջ 3:0 արդիւնքով պարտութեան մատնեց Ռուսաստանի ընտրանուն: Միւս ուղեգիրը նւաճեց Ռուսաստանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։