Հա

Մարզական

15/07/2019 - 08:40

Ջոկովիչը յաղթեց Ֆեդերէրին. Ուիմբլդոնի պատմութեան ամենաերկար եւ դիտարժան եզրափակիչը

Աշխարհի թիւ 1 ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը յաղթեց թենիսի Մեծ սաղաւարտի ամենահին եւ հեղինակաւոր՝ Ուիմբլդոնի մրցաշարում:

«alikonline.ir» - Աշխարհի թիւ 1 ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը յաղթեց թենիսի Մեծ սաղաւարտի ամենահին եւ հեղինակաւոր՝ Ուիմբլդոնի մրցաշարում:

Ուիմբլդոնի ամենաերկար եւ դիտարժան եզրափակչում, որը տեւեց 4 ժամ 55 րոպէ, Ջոկովիչը 3:2 (7։6 (7։5), 1։6, 7։6 (7։4), 4։6, 13։12 (7։3)) հաշւով յաղթեց աշխարհի ամենատիտղոսակիր թենիսիստ, Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն, շւէյցարացի Ռոջեր Ֆեդերէրին:

Ուիմբլդոնի պատմութեան մէջ առաջին անգամ վճռական սեթում անհրաժեշտ եղաւ թայ-բրէյք։ Նոր կանոնը ուժի մէջ է մտել այս տարի։

Նշենք, որ սա Նովակ Ջոկովիչի 5-րդ յաղթանակն էր Ուիմբլդոնում: Հեղինակաւոր այս մրցաշարում, սերբ թենիսիստը յաղթել է նաեւ 2011, 2014, 2015, 2018 թւականներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։