Հա

Մարզական

15/07/2019 - 12:30

Վոլէյբոլի ազգերի լիգա. Ռուսաստանը՝ չեմպիոն

2019 թւականի վոլէյբոլի ազգերի լիգան հատեց եզարագիծը:

«alikonline.ir» - 2019 թւականի վոլէյբոլի ազգերի լիգան հատեց եզարագիծը:

Այսօր՝ վաղ առաւօտեան Չիկագոյում տեղի ունեցաւ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հաւաքականները: Ռուսաստանն աւելի ուժեղ գտնւեց ԱՄՆ-ից՝ յաղթելով 3:1 (25:23, 20:25, 25:21, 25:20) հաշւով: Այսպիսով Ռուսաստանի ընտրանին նւաճեց 2019 թւականի վոլէյբոլի ազգերի լիգայի չեմպիոնի կոչումը:

3-րդ տեղի համար պայքարում Լեհաստանի հաւաքականը 3:0 հաշւով պարտութեան մատնեց Բրազիլիայի ընտրանուն՝ արժանանալով բրոնզէ մեդալի:

Նշենք, որ Իրանի եւ Ֆրանսիայի հաւաքականները զբաղեցրեցին 5-րդ եւ 6-րդ հորիզոնականները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։