Հա

Մարզական

18/07/2019 - 08:00

«Արարատ-Արմենիա»-ն լքեց Չեմպիոնների լիգան

Յուլիսի 17-ին կայացաւ Չեմպիոնների Lիգայի որակաւորման առաջին փուլի պատասխան հանդիպումը շւեդական ԱԻԿ-ի եւ Երեւանի «Արարատ-Արմենիա»-ի միջեւ:

«alikonline.ir» - Յուլիսի 17-ին կայացաւ Չեմպիոնների Lիգայի որակաւորման առաջին փուլի պատասխան հանդիպումը շւեդական ԱԻԿ-ի եւ Երեւանի «Արարատ-Արմենիա»-ի միջեւ: Դաշտի տէրերը յաղթեցին 3:1 հաշւով: Գոլերի հեղինակներ դարձան Հենոկ Գոյտոմը (47, 52) եւ Սեբաստեան Լարսոնը (62, 11մ): Մեր թիմի կազմում աչքի ընկաւ Անտոն Կոբիալկոն 77-րդ րոպէին: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Արարատ-Արմենիա»-ն պարտւեց ընդհանուր 3:4 հաշւով, դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից եւ կը շարունակի պայքարը Եւրոպա Լիգայում: Մրցաշարի երկրորդ որակաւորման փուլում «Արարատ-Արմենիան»-ն կը հանդիպի Ջիբրալթարի ներկայացուցիչ «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։