Հա

Մարզական

29/07/2019 - 08:20

Հայկական դրօշը Կիլիմանջարոյի գագաթին. Գլենդէլի 27-ամեայ բնակիչը բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կէտը

Կալիֆորնիայի Գլենդէլ քաղաքի 27-ամեայ բնակիչ Էնթոնի Հանիմէն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կէտը՝ Կիլիմանջարօ լեռան գագաթը:

«alikonline.ir» - Կալիֆորնիայի Գլենդէլ քաղաքի 27-ամեայ բնակիչ Էնթոնի Հանիմէն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կէտը՝ Կիլիմանջարօ լեռան գագաթը: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Ասպարէզ»-ը:

Իր արշաւը նա սկսել է յուլիսի 11-ին. ընդհանուր առմամբ ճանապարհորդութիւնը տեւել է 8 օր:

Հասնելով գագաթին՝ Էնթոնին բարձրացրել է հայկական դրօշը, իսկ յուլիսի 20-ին վերադարձել Լոս Անջելէս:

«Սկզբում Աֆրիկայի ամենաբարձր կէտը բարձրանալը թւում էր քիչ հաւանական, սակայն այնուհետեւ ես դարձայ աւելի ինքնավստահ՝ գիտակցելով, որ եթէ հասնեմ բարձունքին, կը կարողանամ ոգեշնչել հայ երիտասարդներին ընդլայնել սեփական սահմանները, իրագործել սխրանքներ եւ յաղթահարել սեփական կեանքի խոչընդոտները»,- նշել է նա «Ասպարէզ»-ին տւած հարցազրոյցում:

«Ինքս ինձ հայ կոչելու հնարաւորութիւնը միշտ թանկ էր ինձ համար, եւ դա ես կը պահեմ մշտապէս իմ կեանքում»,- յաւելել է նա:

Նրա խօսքով՝ բարձրացնելով հայկական դրօշը լեռան գագաթին՝ նա յարգանքի տուրք է մատուցել համայքին, ընտանիքին, ուսուցիչներին եւ դպրոցին իրենց ջանքերի համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։