Հա

Մարզական

30/07/2019 - 09:50

ՀԱՕԿ-ը ստացել է Տոկիօ-2020-ին մասնակցելու պաշտօնական հրաւէրը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէն ստացել է Տոկիօ-2020-ին մասնակցելու պաշտօնական հրաւէրը:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէն ստացել է Տոկիօ-2020-ին մասնակցելու պաշտօնական հրաւէրը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին յայտնում է ՀԱՕԿ-ը: Այն ստորագրւած է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի կողմից:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կը հիւրընկալի Տոկիօն: Այն կը մեկնարկի յուլիսի 24-ին եւ կեզրափակւի օգոստոսի 9-ին: Մօտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կը մրցեն 33 մրզաձեւերում: Տոկիօն երկրորդ անգամ է հիւրընկալելու Օլիմպիական խաղերը: Առաջինը եղել է հեռաւոր 1964 թւականին:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտէն արդէն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1.2 կգ. եւ ունի ոսկէ սակուրայի տեսք: Ջահը վերեւից յիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդւում է Ճապոնիայի հետ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կը վառւի 2020 թւականի մարտի 11-ին, ըստ աւանդոյթի, Յունաստանում: Այն Ճապոնիա կը տեղափոխւի 2020 թւականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կը սկսւի Ֆուկուսիմայում:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրւել են 1896 թւականի ֆրանսիացի Պիեռ դէ Կուբերտենի կողմից: Իսկ առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում 1896 թւականին: Օլիմպիական խաղերի պատմութեան մէջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկւել են երեք խաղերը` 1916 թւական՝ Բեռլին, 1940 թւական՝ Տոկիօ եւ 1944 թւական՝ Լոնդոն: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հիւրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):

Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկը ամերիկացի լողորդ Մայքըլ Ֆելփսն է, ով նւաճել է 23 ոսկէ, 3 արծաթէ եւ 2 բրոնզէ մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։