Հա

Մարզական

07/08/2019 - 09:10

Արցախում կայացաւ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումեանի անւան «Հանրապետական» ստադիոնում կայացաւ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը:

«alikonline.ir» - Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումեանի անւան «Հանրապետական» ստադիոնում կայացաւ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը. տեղեկացնում է Yerkir.am-ը:

Խաղերին մասնակցում են 145 քաղաքների պատւիրակութիւնները: Մեծ պատւիրակութիւնով է ներկայացել Ռուսաստանը՝ 368 մարզիկ, ԱՄՆ-ը՝ 308 մարզիկ, Արցախը՝ 298 մարզիկ: Ամենահեռաւոր պատւիրակութիւնը Աւստրալիայից է՝ 86 մարզիկով: Ամենափոքր պատւիրակութիւնը Շւեդիան է՝ 1 մարզիկ: Ամենամեծ պատւիրակութիւնը Հայաստանն է առանձին քաղաքներով: Միայն Երեւանի թիմը շուրջ 400 մասնակից ունի, Շիրակի մարզը՝ 177:

Պատւիրակութիւնների շքերթը տեւել է 1.5 ժամ: Խաղերի ջահը վառել են օլիմպիական չեմպիոն Հրաչեայ Պետիկեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջեանը։

Խաղերի ծրագրում ընդգրկւած է 17 մարզաձեւ: Խաղարկւելու է 105 մեդալային հաւաքածու: Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Գլխաւոր մրցավարը սպորտի վաստակաւոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիէլեանն է: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։