Հա

Մարզական

08/08/2019 - 08:30

«Ռէալ»-ը Նէյմարի համար առաջարկել է 120 միլիոն եւրօ եւ Մոդրիչի տրանսֆերը

Մադրիդի «Ռէալ»-ը նոր առաջարկ է արել Փարիզի ՊՍԺ-ին բրազիլացի յարձակւող Նէյմարի տրանսֆերի վերաբերեալ:

«alikonline.ir» - Մադրիդի «Ռէալ»-ը նոր առաջարկ է արել Փարիզի ՊՍԺ-ին բրազիլացի յարձակւող Նէյմարի տրանսֆերի վերաբերեալ: Ըստ News.am-ի՝ հաղորդում է Sport.es-ը։

Արքայական ակումբը պատրաստ է վճարել 120 միլիոն եւրօ եւ ֆրանսիական ակումբին փոխանցել խորւաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերային իրաւունքը։

Նէյմարը ցանկանում է տեղափոխւել «Բարսելոնա», սակայն ՊՍԺ-ն հրաժարւում է բանակցել կատալոնական ակումբի հետ լարւած յարաբերութիւնների պատճառով։

ՊՍԺ-ն 2017-ին Նէյմարի համար «Բարսելոնա»-ին վճարել է 222 միլիոն եւրօ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։