Հա

Մարզական

10/08/2019 - 14:20

Համահայկական 7-րդ խաղերի ալիքի վրայ. Թեհրանի եւ Արաքի բասկետբոլիստների յաջող մեկնարկը

Արդէն իսկ Արցախից Հայաստանի քաղաքներ տեղափոխւած Համահայկական 7-րդ խաղերի երրորդ օրւայ աւարտին Իրանի ներկայացուցիչներին յաջողւեց յաւակնորդի տպաւորութիւն գործել բոլորի վրայ: Թեհրանի բասկետբոլիստուհիները Հայ, Սլովանական համալսարանի մարզադահլիճում առաջին հանդիպումն անց կացրին Կահիրէի դիմաց, որտեղ առաւելութեան հասան 66-24 ընդհանուր հաշւով:

«ԱԼԻՔ» - Արդէն իսկ Արցախից Հայաստանի քաղաքներ տեղափոխւած Համահայկական 7-րդ խաղերի երրորդ օրւայ աւարտին Իրանի ներկայացուցիչներին յաջողւեց յաւակնորդի տպաւորութիւն գործել բոլորի վրայ: Թեհրանի բասկետբոլիստուհիները Հայ, Սլովանական համալսարանի մարզադահլիճում առաջին հանդիպումն անց կացրին Կահիրէի դիմաց, որտեղ առաւելութեան հասան 66-24 ընդհանուր հաշւով:

Արաքի մեր բասկետբոլիստները ԵՊՀ-ի մարզադահլիճում Ալեքսանդրիայի դիմաց նոյնպէս հզօր ելոյթներ ունեցան: Մեր տղաներին յաջողւեց 59-30 հաշւով առաջին յաղթանակը տօնել առաջին հանդիպման աւարտին:

Նոյնը կարելի է ասել նաեւ տղամարդկանց բասկետբոլի Թեհրանի թիմի մասին: Թեհրանը 98-43 հաշւով յաղթելով Վիեննային, հանդէս եկաւ յաւակնորդի կարգավիճակում, ով այսօր՝ շաբաթ, առաւօտեան իր երկրորդ հանդիպումն է անց կացնելու Հալէպի դիմաց՝ «Միկա» մարզադահլիճում:

Թեհրանի աղջիկներն այսօր առաւօտեան անց են կացնելու երկրորդ հանդիպումը Աթենքի դիմաց, իսկ երեկոյեան ժամերին Թաւրիզի տղաները դաշտ դուրս կը գան Ախալքալաքի դիմաց նոյն՝ «Միկա»-ում: Արաքն այսօր հանգստանում է, իսկ վաղը երեկոյեան նրան չափազանց բարդ խաղ է սպասւում Լոս Անջելէսի դիմաց հանդիպմանը՝ ԵՊՀ-ի դահլիճում:

Մեր ունեցած տեղեկութիւնների համաձայն՝ յաջող ելոյթներ են ունեցել նաեւ Թեհրանի շախմատիստները, որոնք ամբողջական միաւոր են քաղել մրցակիցների դիմաց հանդիպումներից: Սակայն, կազմակերպիչների կատարած թերութիւններով լի լրատւութեան բերումով, ցաւօք, մեզ չի յաջողւում մանրամասնութիւնների մասին ստոյգ տեղեկութիւններով հանդէս գալ:

Նոյնը կարելի է ասել նաեւ իրանական պատւիրակութեան մասին: Այս մասին միայն այսքանը, որ, նոյնիսկ, կան միութիւններ, որոնք ներկայացրած քաղաքի փոխարէն լրատւութիւնը կատարում են հէնց միութեան անունը նշելով, ինչը բարդացնում է նաեւ լրատւութեան գործը՝ հնարաւոր սխալներից խուսափելու համար:

Նշելի է նաեւ, որ Թեհրանի, Թաւրիզի, եւ Սպահանի յանձնախմբերի կողմից լրատւութեան առումով ժլատ դրսեւորումներից դանդաղում է նաեւ մամուլի աշխատանքը, ում մինչ օրս չի յաջողւել պաշտօնական աղբիւր գտնել առաքելութեան համաձայն ստոյգ լրատւութիւն կատարելու:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։