Հա

Մարզական

11/08/2019 - 08:40

Օլիմպիկ-2020-ի վոլէյբոլի խաղերի ընտրական փուլ. Իրանի երկրորդ յաղթանակը. Իրան-Մեքսիկա՝ 3:0

Ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակւում է Օլիմպիկ-2020-ի վոլէյբոլի խաղերի ընտրական փուլը:

«alikonline.ir» - Ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակւում է Օլիմպիկ-2020-ի վոլէյբոլի խաղերի ընտրական փուլը:

Երէկ՝ օգոստոսի 10-ին Իրանի հաւաքականն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց: Մրցակիցը Մեքսիկայի ընտրանին էր, որն առաջին խաղում 0:3 հաշւով պարտութիւն էր կրել Ռուսաստանի ընտրանուց: Իր երկրորդ կազմով հանդէս եկող մեր հաւաքականը լուրջ խնդիրներ չունեցաւ կարգով աւելի ցածր մրցակցի արգելքը յաղթահարելու համար: Վերջնահաշիւը 3:0 (25:18, 25:21, 27:25) էր:

Օրւայ միւս խաղում Ռուսաստանի ընտարին 3:0 հաշւով պարտութեան մատնեց Կուբայի հաւաքականին:

Այսպիսով այս խմբի ճակատագիրը կը որոշւի այսօր՝ Իրան-Ռուսաստան հանդիպման ընթացքում: Յաղթողը կը նւաճի 2020 թւականի օլիմպիական խաղերի ուղեգիր:

Նշենք, որ պարտութեան դէպքում, Իրանի հաւաքականը Օլիմպիական խաղերի ուղեգրի համար, ստիպւած կը լինի պայքարել Ասիայի ընտրական խաղերում, որի յաղթողը կը նւաճի 2020 թւականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրաւունքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։