Հա

Մարզական

11/08/2019 - 14:10

Հայաստան-Համահայկական 7-րդ խաղեր. 4 բրոնզ՝ Թեհրանի քարաւանի չորրորդ օրւայ ձեռքբերումը

Շաբաթ, Հայաստանում ընթացող Համահայկական 7-րդ խաղերի չորրորդ օրւայ արդիւնքում իրանահայ խմբերին յաջողւեց պաշարած մեդալները յաւելել եւս չորսով: Լողի մրցոյթում 4x50 մետր փոխանցալողում Թեհրանի լողորդուհիների յաջող ելոյթը միանգամից չորս մեդալ բերեց քարաւանին:

4x50 մետր փոխանցալող, Թեհրանի աղջիկները երրորդ տեղում

 

«ԱԼԻՔ» - Շաբաթ, Հայաստանում ընթացող Համահայկական 7-րդ խաղերի չորրորդ օրւայ արդիւնքում իրանահայ խմբերին յաջողւեց պաշարած մեդալները յաւելել եւս չորսով: Լողի մրցոյթում 4x50 մետր փոխանցալողում Թեհրանի լողորդուհիների յաջող ելոյթը միանգամից չորս մեդալ բերեց քարաւանին:

Թեհրանի բասկետբոլիստ տղաներին յաջողւեց «Միկա» մարզասրահում 77-60 հաշւով առաւելութեան հասնել Հալէպի նկատմամբ:

Իսկ Սլաւոնական համալսարանի բասկետբոլի մարզադահլիճում Թեհրանի աղջիկներին յաջողւեց Աթենքին յաղթել 90-38 հաշւով:

Չորրորդ օրւայ բասկետբոլի հանդիպումները եզրափակեցին Սպահանի աղջիկները, որոնք Հելիոպոլիսի նկատմամբ 69-6 հաշւով առաւելութիւն գրանցեցին:

Թեհրանի աղջ. վալիբոլի խումբն իր հերթական յաջող ելոյթով պարտութեան մատնեց Աշտարակին՝ 3-1 հաշւով:

Երէկ մեկնարկը տրւեց նաեւ թենիսի մրցոյթների: Հայաստանի 7-րդ Համահայկականին մասնակցած Թեհրանի թենիսորները բացարձակ առաւելութիւն գրանցեցին բոլոր սէթերում:

Մինէ Մարտիրոսեանը Եգիպտոսը ներկայացնող մրցակցի դիմաց 6-0 / 6-0 հաշւով առաւելութեան հասաւ:

Արգին Թարինեանը Երեւանը ներկայացնող մրցակցին յաղթեց 6-1 / 6-2 հաշւով:

Իսկ Մինէ Մարտիրոսեանն իր երկրորդ հանդիպմանը այս անգամ Երեւանի դիմաց գրանցեց 6-2 / 7-5 առաւելութիւն անպարտ պահելով իր դիրքերը:

Շաբաթ մեկնարկը տրւեց նաեւ Ֆուտսալի մրցոյթների, որտեղ Ծաղկաձորի դիմաց հանդիպմանը Թեհրանին յաջողւեց 8 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Ցաւօք մեզ չյաջողւեց Թաւրիզի պատասխանատուի հետ կապ հաստատել արդիւնքների մասին հանրութեանը տեղեակ պահելու համար, սակայն ծրագրի համաձայն, կարելի է նշել, որ Թաւրիզն արդէն իսկ անց է կացրել իր հանդիպումները թենիսի, բասկետբոլի, բազկամարտի եւ պինգ-պոնգի մարզաձեւերում:

Վալիբոլի մրցումների շարանում Գորգանը ներկայացնող աղջիկների խումբը եւս անց է կացրել երկու հանդիպում, արդիւնքում գրանցելով մէկ յաղթանակ: Գորգանն իր առաջին հանդիպումն անց է կացրել Թբիլիսիի դիմաց եւ զիջել 3-0 հաշւով: Իսկ երկրորդ հանդիպմանը նոյն հաշւով առաւելութեան է հասել Վիեննայի նկատմամբ:

Այսօր Թեհրանի, Սպահանի, Թաւրիզի եւ Արաքի բասկետբոլիստներին սպասւում է թէժ հանդիպումներ՝ մրցակիցների դիմաց: ԵՊՀ-ում Արաքը խաղալու է Լոս Անջելէսի դիմաց: Սպահանի աղջիկները հանդիպելու են Հալէպի բասկետբոլիստուհիներին: Իսկ Թեհրանը անց է կացնելու հերթական հանդիպումը Թբիլիսիի տղաների դիմաց: Վերջում էլ Թաւրիզին դժւար օր է սպասւում Երեւանի դիմաց:

Լողի մրցութային ժամանակացոյցի համաձայն, այսօր մեր լողորդները ելոյթ կունենան 50 մետր բրաս, 200 մետր համալիր, 100 մետր ազատ ոճ, եւ 4x100 մետր ազատ ոճ փոխանցալող մրցաձեւերում:

Յատկանշական է, որ արդէն իսկ ամփոփւում է 5-րդ օրը, սակայն դեռ կազմակերպիչներին չի յուզել արդիւնքների ու ծրագրի մասին տեղեկութիւններ փոխանցելու կայքէջ ստեղծել, ինչը ցաւալի երեւոյթ լինելու կողքին վնասում է նաեւ լրատւութեան առումներով արժէքաւոր նման ծաւալներով իրադարձութեան համար բարձրաձայնման առիթներ ունենալ:

 

Սպահանի բասկետբոլիստների միւս արդիւնքները հետեւեալն են.

9 օգոստոս՝ տղայոց բասկետբոլ - Սպահան՝ 69 - Ստեփանակերտ՝ 61

10 օգոստոս՝ աղջ. բասկետբոլ - Սպահան՝ 65 - Բուրջ Համուդ՝ 62

10 օգոստոս՝ տղայոց բասկետբոլ - Սպահան՝ 92 - Հոլիվուդ՝ 76

 

Տղայոց բասկետբոլ - Թաւրիզ՝ 79 - Ախալքալաք՝ 45

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։