Հա

Մարզական

13/08/2019 - 11:30

Ռոնալդու. «Ուզում եմ իմ անունը թողնել ֆուտբոլի պատմութեան մէջ»

Թուրինի «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի ազգային հաւաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թէ յանուն ինչի է շարունակում ֆուտբոլ խաղալ:

«alikonline.ir» - Թուրինի «Իւվենտուս»-ի եւ Պորտուգալիայի ազգային հաւաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թէ յանուն ինչի է շարունակում ֆուտբոլ խաղալ:

«Ամէն օր արթնանում եմ, մարզւում այն նպատակով, որ որեւէ յաջողութիւն ունենամ: Շնորհակալ եմ Աստծուն, որ փողն ինձ համար արդէն էական չէ: Ցանկանում եմ յաղթանակների հասնել ակումբիս հետ, մրցանակներ նւաճել ու իմ անունը գրել ֆուտբոլի պատմութեան էջերում»,- Ռոնալդուի խօսքը մէջբերում է Goal.com-ը: Գրում է News.am-ը:

Կրիշտիանու Ռոնալդուն «Իւվենտուս» է տեղափոխւել 2018 թւականի ամառը՝ Մադրիդի «Ռէալ»-ից: Նախորդ մրցաշրջանում պորտուգալացի յարձակւողն Ա-Սերիայում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 21 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։