Հա

Մարզական

14/08/2019 - 08:20

Լեւոն Արոնեանը բլիցում յաղթեց Շաքրիեար Մամեդեարովին, պարտւեց՝ Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) կայծակնային խաղի 9-րդ տուրում սեւերով պարտւեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին, որը 17․5 միաւորով բարձրացաւ առաջին տեղ, Արոնեանը 17 միաւորով երկրորդն է:

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) կայծակնային խաղի 9-րդ տուրում սեւերով պարտւեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին, որը 17․5 միաւորով բարձրացաւ առաջին տեղ, Արոնեանը 17 միաւորով երկրորդն է. տեղեկացնում է News.am-ը:

Կայծակնային խաղի մրցաշարի առաջին օրը Արոնեանը յաղթեց ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովին, ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգէյ Կարեակինի, չինացի Դին Լիրէնի, ամերիկացի Ֆաբիանօ Կարուանայի, չինացի Եանջի Եուի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի, աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ, պարտւեց ԱՄՆ-ը ներկայացնող կուբացի Լենիէր Դոմինգեսին։

Օգոստոսի 14-ին անցկացւելիք երկրորդ շրջանի 9 տուրերից յետոյ յայտնի կը դառնայ յաղթողը։

Բլիցում յաղթանակի համար տրւում է 1 միաւոր, ոչ ոքիի համար՝ կէս միաւոր եւ գումարւում է արագ շախմատի մրցաշարում վաստակած միաւորներին։

Սենթ Լուիսի մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։