Հա

Մարզական

15/08/2019 - 08:20

«Լիւերպուլ»-ը՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգաւաթակիր

Ստամբուլի «Բեշիկթաշ Արենա» ստադիոնում Չեմպիոնների լիգայի գաւաթակիր «Լիւերպուլ»-ն ու Եւրոպայի լիգայի գաւաթակիր «Չելսի»-ն վիճարկեցին ՈՒԵՖԱ-ի Սուպերգաւաթը:

«alikonline.ir» - Ստամբուլի «Բեշիկթաշ Արենա» ստադիոնում Չեմպիոնների լիգայի գաւաթակիր «Լիւերպուլ»-ն ու Եւրոպայի լիգայի գաւաթակիր «Չելսի»-ն վիճարկեցին ՈՒԵՖԱ-ի Սուպերգաւաթը. փոխանցում է News.am-ը:

Հանդիպման հիմնական ժամանակն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով: Լրացուցիչ ժամանակում թիմերը մէկական գոլ խփեցին, իսկ յաղթողը որոշւեց 11 մետրանոց հարւածաշարում, որտեղ աւելի դիպուկ գտնւեց Իւրգէն Կլոպի գլխաւորած թիմը:

Խաղի հաշիւը 36-րդ րոպէին «Չելսի»-ի խորւաթ կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի փոխանցումից յետոյ բացեց ֆրանսիացի յարձակւող Օլիւիէ Ժիրուն: 48-րդ րոպէին սենեգալցի յարձակւող Սադիօ Մանէն խփեց պատասխան գոլը: Լրացուցիչ ժամանակի 5-րդ րոպէին Մանէն Ֆիրմինեոյի փոխանցումից յետոյ առաջ մղեց «Լիւերպուլ»-ին, իսկ 5 րոպէ անց՝ 100-րդ րոպէին, «Չելսի»-ի բրազիլացի կիսապաշտպան Ժորժինեոն 11 մետրանոցից հաշիւը դարձրեց 2:2: Յետխաղեայ 11 մետրանոց հարւածաշարում «Չելսի»-ի կազմից վրիպեց անգլիացի յարձակւող Թեմի Աբրահամը:

«Լիւերպուլ»-ն ՈՒԵՖԱ-ի Սուպերգաւաթը նւաճում է չորրորդ անգամ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։