Հա

Մարզական

15/08/2019 - 08:50

«Արարատ-Արմենիա»-ն պատմութիւն կերտեց. հայկական առաջին ակումբը՝ ԵԼ-ի փլէյ-օֆֆում

Եւրոպա լիգայի որակաւորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն մրցում էր Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալօ»-ի հետ:

«alikonline.ir» - Եւրոպա լիգայի որակաւորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն մրցում էր Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալօ»-ի հետ. տեղեկացնում է Armsport.am-ը:

Առաջին խաղում վրացական թիմը յաղթել էր 2-1 հաշւով: Պատասխան խաղը կայացաւ Թբիլիսիում եւ աւարտւեց «Արարատ-Արմենիա»-ի պատմական յաղթանակով՝ 2-0 հաշւով:

Հանդիպումն անցաւ գերլարւած պայքարում: Վարդան Մինասեանի թիմը մինչեւ խաղի վերջ կռիւ տւեց ու կարողացաւ հասնել դրական արդիւնքի:

Հանդիպման հաշիւը բացեց ռուս յարձակւող Անտոն Կոբեալկոն: Երեւանեան թիմի ֆուտբոլիստը եզրափակեց Ֆուրջէլ Նարսինգի փոխանցումը:

Վարդան Մինասեանի ֆուտբոլիստները սկսած գործն աւարտին հասցրին երկրորդ խաղակէսում: Փոխարինման մտած Պետրոս Աւետիսեանը յստակ իւրացրեց 11-մետրանոցը ու յաջորդ փուլի ուղեգիր պարգեւեց իր թիմին:

Անհաւանական էմոցիաներ ու ապրումներ, որոնք հայկական ֆուտբոլին բացառիկ արդիւնք ապահովեցին: Պատմութեան մէջ առաջին անգամ հայկական ակումբը կը մասնակցի Եւրոպա լիգայի փլէյ-օֆֆ փուլին:

«Արարատ-Արմենիա»-ն այս փուլում մրցելու է «Դիւդելանժ»-ի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։